Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսը մերժել է «Բարսելոնա» տեղափոխվելու առաջարկը, որպեսզի միանա «Մանչեսթեր Յունայթեդին»: Իսպանական թերթերին հղում անելով՝ վստահեցնում է Daily Mirror պարբերականը:
Հաղորդվում է, որ Գերմանիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Հումելսը «Բարսելոնային» պարզ հասկացրել է, որ ցանկանում է դառնալ Լուի վան Գալի թիմի մի մասը:
Այս ամառվա ընթացքում «կարմիր սատանաները» բաժանվեցին իրենց երեք պաշտպաններից: Ռիո Ֆերդինանդը միացավ ՔՊՌ-ին, Նեմանյա Վիդիչն՝ «Ինտերին», իսկ Պատրիս Էվրան երեկ պաշտոնապես լքեց «Օլդ Թրաֆորդը», որպեսզի տեղափոխվի «Յուվենտուս»: