• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հրապարակվել է մրցավարների խոսակցությունը Դիասի գոլի ժամանակ

Մրցավարական մարմինը հրապարակել է մրցավարների խոսակցության ձայնագրությունը «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի՝ «Տոտտենհեմի» դարպասը խփած գոլի դրվագում։

Խաղից անմիջապես հետո ընդունելով, որ Դիասի գոլը սխալմամբ է չեղարկվել, նույն օրը մրցավարական մարմինը «Լիվերպուլին» տրամադրեց մրցավար Սայմոն Հուպերի, VAR֊ի մրցավար Դարեն Ինգլենդի և նրա օգնական Դեն Կուկի խոսակցությունների ձայնագրությունը:

Իսկ այժմ հրապարակվել է նաև համապատասխան ձայնագրությունը։ Ինչպես գրում էր մամուլը, Ինգլենդը կարծում էր, որ Հուպերը հաշվել էր գոլը և փորձում էր միայն համոզվել, որ Դիասը խուսափել է խաղից դուրս վիճակից, իսկ իրականում Սայմոնը իր որոշումը կայացրել էր ելնելով իր եզրային օգնականի ազդանշանից:

«Ստուգումն ավարտված է: Ամեն ինչ լավ է, կատարյալ: Ես դուրս եմ եկել»,- ասում է Ինգլենդը՝ համոզվելով, որ Դիասը խաղից դուրս վիճակում չէ:

Երբ Ինգլենդն և Կուկը նկատեցին, որ գոլն իրականում չընդունված էր, նրանք որոշեցին հավատարիմ մնալ VAR արձանագրությանը և չմիջամտել:

«Ես չեմ կարող օգնել դրան, չեմ կարող օգնել», – ասում է Ինգլենդը՝ նախքան հայհոյելը:

Հետաքրքիր փաստեր