Պաշտպան Հարի Մագուայրը սպառնացել է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», եթե իր խաղաժամանակը չբարելավվի:
Նախորդ մրցաշրջանում Մագուայրը դադարեց լինել «Յունայթեդի» հիմնական կազմի խաղացող, իսկ ամռանը գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը Հարրիից վերցրեց ավագի թևկապը։
Անցած շաբաթ օրը «Բրենթֆորդի» դեմ խաղում Մագուայրն իր առաջին խաղն անցկացրեց այս մրցաշրջանի Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղարկությունում և նպաստեց ակումբի կամային հաղթանակին 2-1 հաշվով:
30 ամյա անգլիացին չգիտի՝ կկարողանա արդյոք պահպանել մեկնարկային տեղը, սակայն պահեստայինի դերը նրան չի սազում, հատկապես մոտալուտ Եվրո 2024-ի լույսի ներքո։
«Ես չեմ պատրաստվում ամբողջ կյանքս նստել այստեղ՝ ամիսը մեկ խաղալով: Վստահ եմ, եթե այսպես շարունակվի, ես և ակումբը կնստենք և կխոսենք, թե ինչ պետք է անենք»:
«Ես չէ, որ որոշեմ՝ կսկսեմ «Յունայթեդի» հաջորդ խաղը, թե ոչ: Ես կվերադառնամ մի քանի շաբաթից, և արդեն ապագան հասկանալի կլինի:»
«Ես հավատում եմ իմ ուժերին, թեև սա դժվար իրավիճակ է ինձ համար, ես ցանկանում եմ հանդիպումներ անցկացնել և ինձ կարևոր զգալ ակումբի համար»:
«Այս պահին ես չեմ խաղում այնքան, որքան կցանկանայի, սրա մեջ է ամբողջ խնդիրը», – Մագուայրի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: