Ֆրանսիացի կիսապաշտպան Մաթյո Ֆլամինին վերադարձել է «Արսենալ»` երկու տարվա պայմանագիր կնքելով լոնդոնյան ակումբի հետ:
Ինչպես հայտնում է Goal-ը, գործարքը պաշտոնապես կհաստատվի Պրեմիեր Լիգայի կողմից թույլտվություն ստանալուց հետո: Ֆլամինիի պայմանագիրը նախատեսում է համագործակցությունը ևս 12 ամիս երկարաձգելու հնարավորություն:
«Արսենալում» 29-ամյա Մաթյոն շաբաթական 50 հզր ֆուտն աշխատավարձ կստանա: Այսպիսով, նա կդառնա այս ամռան ընթացքում «Արսենալի» երկրորդ ձեռքբերումը:
Ֆլամինին այս ամառ է հեռացել «Միլանից» և ստացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ: Որոշ ժամանակ նա «ռոսոներների» հետ է մարզվել, սակայն վերջին երեք շաբաթների ընթացքում նա մարզվել է Արսեն Վենգերի թիմում, ով էլ որոշել է իր հայրենակցին պայմանագիր առաջարկել:
Հիշեցնենք, որ 2008թ-ին աշխատավաձի հետ կապված անհամաձայնության պատճառով Ֆլամինին հեռացավ «Արսենալից» և ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով միացավ «Միլանին»: