Իսպանական «Մալագան» ներառել է «Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին գլխավոր մարզչի պոտենցիալ թեկնածուների ցուցակում: Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը:
Մի քանի շաբաթ անց Մարտինեսն ու իր թիմը մասնակցելու են Անգլիայի գավաթի եզրափակչին «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Միևնույն ժամանակ «Ուիգանի» գործերը Պրեմիեր Լիգայում այնքան էլ լավ չեն ընթանում:
Այնուամենայնիվ, «Մալագայի» ղեկավարությանը դա չի անհանգստացնում: Նրանք պատրաստ են հրավիրել Մարտինեսին՝ որպես գլխավոր մարզիչ: Իսպանական ակումբում արդեն հաշտվել են Մանուել Պելեգրինիի հեռանալու մտքի հետ: Վերջինիս ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:
Ավելացնենք, որ «Ուիգանի» սեփականատեր Դեյվ Ուիլանը մտադիր է Մարտինեսի համար պահանջել մոտ 5 մլն ֆունտ: