«Ռեդինգի» գլխավոր մարզիչ Բրայան Մակդեմոտտը մեկնաբանել է այն ինֆորմացիան, ըստ որի թիմը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ հարձակվող Դենիել Ուելբեքի ծառայություններով:
-Չեմ հավատում, որ Ֆերգյուսոնը կարող է Ուելբեքին բաց թողնել մեկ այլ ակումբ: Չգիտեմ, թե որտեղից են այդ խոսակցությունները,- ասել է Մակդեմոտտը:
Հիշեցնենք, որ առաջ ինֆորմացիա էր հայտնվել, որ «Ռեդինգը» առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդին» Ուելբեքի վարձակալության համար: