«Չելսիի» կիսապաշտպան Մայքլ Էսսիենի գործակալն իր հաճախորդի՝ «Սան Սիրո» տեղափոխության համար հանդիպել է «Միլանի» ղեկավարներին:
Ինչպես հաղորդում է Goal-ը, խոսքը գնում է գանացի ֆուտբոլիստին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելու մասին: Մի շարք իտալական թերթերի համաձայն, հանդիպումը հաջող է ավարտվել և առաջիկայում կողմերը գործարքի մասին պաշտոնական հայտարարություն կանեն:
«Միլանը» Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում մեծ հույսեր է կապում փորձառու Էսսիենի հետ, քանի որ «Ատլետիկոյի» դեմ առաջին խաղին չեն կարող մասնակցել Ռիկարդո Մոնտոլիվոն և Սալլի Մունտարին:
Ավելացնենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Էսսիենը մասնակցել է ընդամենը 5 հանդիպման: