Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան կարող է տուգանել «Ստոկ Սիթիի» հարձակվող Մայքլ Օուենին: Ֆուտբոլիստը շաբաթ օրը կայացած խաղում հարվածել էր «Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետային:
«Արսենալը» այդ խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ: Իսկ Օուենը փոխարինվեց խաղավարտին, այդպես էլ չկարողանալով օգնել իր թիմին:
Անգլիացի վետերանը խաղային մի իրավիճակում բախվեց Արտետային, ինչից էլ վեճ առաջացավ:
Սպասվում է, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան կքննի այդ դրվագը և որոշում կկայցանի Օուենի հարցով: