«Լիվերպուլի» նախկին հարձակվող Սադիո Մանեն իր ներկայիս ակումբի՝ «Բավարիայի» կողմից որակազրկվել է՝ թիմակից Լերոյ Սանեին հարվածելու համար։
Անցած երեքշաբթի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում 3։0 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։
«Սիթիի» նախկին վինգեր Սանեն և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Մանեն, ով խաղադաշտում հայտնվեց հանդիպման վերջին 20 րոպեներին, տարաձայնություններ ունեին Էթիհադի խաղադաշտում, իսկ հանդերձարանում շարունակեցին պարզաբանումներ կատարել:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Լերոյը շրթունքի պատռվածք է ստացել Սադիոյի կողմից բռունցքով հարվածից հետո: Նրանց ընդարումը հանդարտվել է թիմակիցների շնորհիվ, և Մյունխեն վերադառնալուն պես ակումբի ղեկավարները որոշել են պատժել:
Մամուլում նույնիսկ խոսակցություններ կային, որ «Բավարիան» կարող է խզել պայմանագիրը Մանեի հետ, որը գնվել էր անցյալ ամառ «Լիվերպուլից», սակայն առայժմ որոշվել է տուգանել Սադիոյին և հեռացնել շաբաթ օրը «Հոֆենհայմի» դեմ խաղից։
Սպասվում է, որ Մանեն նույնպես ներողություն կխնդրի ողջ թիմից իր պահվածքի համար: Արդյոք Սադիոն հաջորդ շաբաթ կխաղա «Սիթիի» դեմ պատասխան խաղում, պարզ չէ: