• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթերի» ինքնության կորստի հետքերով

«Մանչեսթեր Յունայթեդը» կարծես անիծված լինի անմշակույթ լինելու համար։ Ահռելի ֆինանասկան ռեսուրսներ, ու նման անճաշակություն կազմում։

Անճաշակություն չեմպիոնության համար պայքարելու համար, անճաշակություն մենթալիտետի համար։ Սըր Ալեքսի ժամանակ նման բան նույնիսկ պատկերացնել անհնար կլիներ, այսօր ԱՊԼ-ի 20-ակի չեմպիոնները կորցրել են իրենց ԴՆԹ-ն ու ինչքան ժամանակը անցնում է, այնքան այդ կորուստը անդառնալի է թվում։

Այս մրցաշրջանի «Մանչեսթերը» կիսապաշտպանությունում ունի Մաունտ, ասել է թե 8 համար, մի եզրում Էնտոնին է, հակառակ թևում՝ Գառնաչոն/Սանչոն  կենտրոնական հատվածում Ֆեռնանդեշ, Կազեմիրոն ու Մակտոնմին/Ֆռեդ հենակետային գոտում, պաշտպանության եզրերում Շոուն ու Վան-Բիսական, հարձակման գծում Ռեշֆորդը, Ռեշֆորդը շատ ավելի արդյունավետ է երբ մեկնարկում է եզրում, ոչ թե կենտրոնում։

Այս ամենը չեմպիոնական չէ ու դա հենց առաջինը ցույց տվեց «Տոտտենհեմը», որը Անգելոս Պոստեգողլուի գլխավորությամբ հետաքրքիր կերպարանք է ստացել։ Այն թիմը, որը նախընտրում է գնդակը, ոչ թե առանց դրա խաղը «Յունայթեդի» հետ խաղում, անմիջապես խնդիրներ է ստեղծում Տեն Հագի թիմի համար։ «Մանչեսթերը» խաղում է պրեսինգով, բայց դրա համար պետք է կարգապահութուն ու մրցակցի կառուցվածքային ճանաչելիություն։ Անգելոսը իր եզրայիններին հատկապես Պեդրո Պոռռոյին ու Դեստնի Ուդոգոյին  տվել էր իր հնարավորություն դիմել դիրքային մանիպուլյացիայի, ինչը երկուսն էլ հոյակապ  օգտագարծում էին։ «Յունայթեդի» խաղացողները կորցնում էին իրավիճակի վերահսկսողությունը, երբ Պոռռոն կամ Ուդոգոն թողնում էին իրենց դիրքը՝ բացելով գրոհի զարգացման այլ հնարավորություն։

Անգելոսի գաղափարը հենց սկզբից սկսեց աշխատել.

«Տոտտենհեմը» սկսում է գրոհը

Գնդակի խաղարկման արդյունքում երկու կենտրոնականների հետ Պոռռոն արդեն կենտրոնում է, ցույց է տալիս խաղընկերոջը այն ազատ գոտին, որը նա ազատել է Կուլուսեվսկիի համար

Նույն գրոհը զարգանում է Պոռռոյի միջոցով

Ու ավարտվում Սոնի հարվածով, ով մնացել էր միայնակ, քանի որ մրցակցի դիրքային մանիպուլյացիաների արդյունքում Վան Բիսական մնացել էր Մեդիսոնի ու Սոնի  միջև, Կազեմիրոն էլ ուշանում էր։

«Յունայթեդը» դեռ անցյալ մրցաշրջանից մի պաթոլոգիական վախ ունի, այն ամենի նկատմամբ ինչը իրեն անծանոթ է, կամ դժվար ընթեռնելի։ «Տոտտենհեմը» անում էր անակնակալ միացումներ, ինչը Տեն Հաագի թիմի մոտ համակարգի խախտում էր առաջացնում ուղղակի լռելյայն։

Երկրորդ գնդակը վերը շարադրածի վառ ապացույցն է

«Մանչեսթերի» ամենալուսավոր կետը այս մրցաշրջանում դեռևս Օնանան է․ դարպասպահը լիարժեք թոփ է։ Միայն այս փոխանցումը, երբ ֆուտբոլիստը կարդում է խաղը անգին է

Այս մրցաշրջանը «Յունայթեդի» համար սպառնում է լինել հերթականը Սըր Ալեքսից հետո, նրանցից, որ փորձեցին, բայց բավարարվեցին լավագույնը քառյակով։ Խնդիրը հստակ է, չեմպիոն լինելու համար պետք է դրան դեռ հավակնել, իսկ Էրիկ Տեն Հաագի թիմը իր խաղով հավակնորդների ցուցակում չէ միանշանակ։

Կարեն Պողոսյան

Հետաքրքիր փաստեր