
Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքում «Մանչեսթեր Սիթին» խուսափել է հարևան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հնարավոր հանդիպումից։
«Սիթին», որը նախօրեին ջախջախեց «Բերնլիին» 6:0 հաշվով, կխաղա Չեմպիոնշիփի մեկ այլ ներկայացուցչի հետ՝ «Շեֆիլդ Յունայթեդի»:
Միևնույն ժամանակ, «Ֆուլհեմի» նկատմամբ կամային հաղթանակ տարած (3-1) «Յունայթեդը» կիսաեզրափակչում իր ուժերը կչափի «Բրայթոնի» հետ, ով ավելի վաղ 5:0 հաշվով հաղթել էր Լիգա 2-ը ներկայացնող «Գրիմսբիին»:
Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Ուեմբլիում ապրիլի 22-23-ին։ Եզրափակիչը կկայանա նույն վայրում հունիսի 3-ին:
Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի վիճակահանություն՝
«Մանչեսթեր Սիթի» – «Շեֆիլդ Յունայթեդ»
«Բրայթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ»