«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Բարսելոնայի» վինգեր Ալեքսիս Սանչեսի համար 22 մլն ֆունտ վճարել:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը գոհ չէ իր թիմի եզրային խաղացողներից: Ընթացիկ մրցաշրջանում ո՛չ Անտոնիո Վալենսիան, ո՛չ Նանին և ո՛չ էլ Էշլի Յանգը ոչնչով աչքի չեն ընկել, իսկ Վիլֆրիդ Զախան ընդհանրապես տեղ չի գտնում հիմնական կազմում:
Հայտնի է, որ «Յունայթեդը» Սանչեսին ցանկանում էր գնել դեռ 2011թ-ին, սակայն այդ ժամանակ չիլիացին նախընտրեց կատալոնական ակումբը: Լուրերի համաձայն, մանկունյանցիների ղեկավարությունը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մինչև 100 մլն ֆունտ ծախսել: