«Մանչեսթեր Յունայթեդը» ընդգրկել է «Նորվիչի» խաղացող Մաքս Աարոնին իր աջ պաշտպանի կարճ ցուցակում:
Դիոգո Դալոտի պայմանագիրը ավարտվում է մրցաշրջանի վերջում, ինչպես նաև Աարոն Վան-Բիսակայի խաղային պրակտիկայի իսպառ բացակայությունը «Յունայթեդին» մղում են խաղացողներ հրավիրել աջ պաշտպանի դիրքը փակելու համար:
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «կարմիր սատանաների» կարճ ցուցակում հայտնված անուններից մեկը Աարոնն է, չնայած որ Մաքսը ներկայումս խաղում է Չեմպիոնշիփում:
Աարոնի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը և գնահատվում է 15 մլն ֆունտ: 22 տարեկանում Մաքսը «Նորվիչի» կազմում անցկացրել է 184 հանդիպում բոլոր մրցաշարերում, այդ թվում՝ 70-ը՝ Պրեմիեր լիգայում։