«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը պատմել է, որ իր ակումբն արդեն մոռացել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
Երեքշաբթի օրը «Նոթինգհեմ Ֆորեսթի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակը «Յունայթեդի» առաջին խաղն էր Պրեմիեր լիգայում Ռոնալդուի հետ պայմանագիրը խզելուց հետո:
Էրիկսենը հպարտանում է նրանով, որ հնարավորություն է ունեցել խաղալու պորտուգալացի լեգենդի հետ, բայց միևնույն ժամանակ նշում է, որ կյանքը կանգ չի առնում։
«Առաջին հերթին, մենք հիասթափված ենք, որ Ռոնալդուն այլևս մեր ակումբի մաս չէ: Նրա ժառանգությունը և նրա անունը շատ հատուկ են ցանկացած ակումբի համար, և հաճելի էր նրա հետ խաղալը»:
«Բայց ֆուտբոլը կանգ չի առնում: Հաջորդ խաղում մարդիկ կմոռանան, թե ինչպես էր նախկինում, և հիմա մեր կենտրոնացումն այն է, որ նա այլևս այստեղ չէ»:
«Մեզ մոտ լավ մթնոլորտ է, շատերը վերադառնում են աշխարհի առաջնությունից, բոլորս նորից միասին ենք»։
«Լավ մթնոլորտն օգնում է հաղթել հանդիպումները: Նույնիսկ աշխարհի առաջնությունից առաջ մենք մի շարք լավ հանդիպումներ անցկացրինք և մի շարք լավ հաղթանակներ գրանցեցինք, ինչը հեշտացրեց վերադառնալն ու այդ կերպ շարունակելը»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում The Independent-ը: