«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում «Նյուքասլի» դարպասապահ Մարտին Դուբրավկային ձեռք բերելու համար:
«Յունայթեդը» ցանկանում էր Դուբրավկային դեռ հունվարին, սակայն Մարտինի փոփոխությունը Դին Հենդերսոնի փոխարեն տեղի չունեցավ, քանի որ 33-ամյա սլովակը հրաժարվեց փոխել իր դերը՝ որպես «կաչաղակների» առաջին համար՝ «կարմիր սատանաների» պահեստային նստարանին:
Այս մրցաշրջանում Դուբրավկան այլևս հիմնական դարպասապահը չէ «Նյուքասլում», ինչը կապված է Նիկ Պոուպի «Նյուքասլ» ժամանելով, իսկ դա երկրորդ հնարավորություն է տալիս «Յունայթեդին»:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, այս անգամ Դուբրավկան բաց է Մանչեսթեր տեղափոխվելու համար, և այժմ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք երկու ակումբներին կհաջողվի համաձայնության գալ։