«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ առաջիկա երկու խաղերին նա դաշտ կհանի երկու բացարձակապես տարբեր կազմեր:
Կիրակի օրը «մանկունյանցիները» տանը խաղալու են «Էվերթոնի» դեմ Պրեմիեր Լիգայի շրջանակներում, իսկ արդեն չորեքշաբթի երեկոյան Սէր Ալեքսի ֆուտբոլիստներին սպասում են Մադրիդում Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղին «Ռեալի» դեմ:
Սա ստիպում է գլխավոր մարզչին օգտագործել երկու տարբեր կազմեր, որպեսզի պահպանի ֆուտբոլիստների թարմությունը:
-Տարբեր կազմեր են լինելու: Թիմը, որը խաղալու է կիրակի օրը, կտարբերվի նրանից, որը խաղալու է չորեքշաբթի:
Վստահում եմ այն խաղացողներին, ում դաշտ եմ հանում: Նրանք բոլորն էլ հանդես են գալիս իրենց հավաքականների համար, նրանք լավ խաղացողներ են, և պատճառ չկա, որի համար նրանց չեմ կարող վստահել:
Նրանք յուրովի են օգնում թիմին, և սա բարձրացնում է մեր հնարավորությունները՝ հաջող հանդես գալու մի քանի առաջնություններում,- հայտնել է Սէր Ալեքսը: Sky Sports