• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է բաժանվել Ռունիից

Ուեյն ՌունիԱյս շաբաթ բրիտանական թերթերում լուրեր հայտնվեցին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն այս ամռանը կարող է բաժանվել թիմի հաձակվող Ուեյն Ռունիից:

Անգլիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի հնարավոր վաճառքի մասին գրում են այնպիսի հեղինակավոր թերթեր, ինչպիսիք են The Telegraph-ը և The Guardian-ը:

Ինչպես հայտնի է, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը Չեմպիոնների Լիգայում «Ռեալի» հետ հանդիպմանը Ռունիին թողել էր պահեստայինների նստարանին:

Ակնհայտ է, որ Ֆերգյուսոնը Ռունիին չի տեսնում որպես ռմբարկու, ով կարող է եզրափակել գրոհները: «Ռեալի» հետ հանդիպմանը Սէր Ալեքսը որոշեց Դենիել Ուելբեքին դուրս բերել Վան Պերսիին հետ:

Միաժամանակ պարզ է, որ Ռունիի այօրվա խաղային դիրքը, որն ըստ էության փլեյմեյքերն է, նույնպես խնդիր չէ «Յունայթեդում»: Եվ այս ամենով հանդերձ, ակումբում թողնել ֆուտբոլիստի, ով բոնուսները ներառյալ շաբաթական ստանում է 300 հզր ֆունտ աշխատավարձ, մեծ շքեղություն է, անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» համար:

Ռունիին ներկայաիս պայմաններով պայմանագիր պատրաստ է առաջարկել միայն ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը»:

Ավելացնենք, որ «Յունայթեդից» դեռ ոչ ոք պաշտոնապես չի մեկնաբանել այս լուրերը: Սէր Ալեքսը «Ռեալի» հետ խաղից հետո լռություն է պահպանում:

Հետաքրքիր փաստեր