• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի գնել Կավանիին

Էդինսոն ԿավանիԻնչպես հաղորդում է Goal պարբերականը, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով:

Հաղորդվում է, որ Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնը մտադիր է Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվողին գնել հաջորդ ամռանը: «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի տրամադրության տակ 100 մլն ֆունտ կա և նա պատրաստ է 53 մլն ֆունտը ծախսել Կավանիի համար:

Այժմ Կավանին առաջին մրցաշրջանն է անցկացնում ֆրանսիական ակումբում: ՊՍԺ-ում անցկացրած 25 խաղում Կավանին դարձել է 20 գոլի հեղինակ:

«Յունայթեդի» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ և առաջիկա ամսում կողմերը կքննարկեն ֆինանսական պայմանները: Կարելի է կանխատեսել, որ «Յունայթեդի» համար այդ բանակցությունները շատ բարդ կլինեն, քանի որ Կավանին ֆրանսիական ակումբում վաստակում է տարեկան 8-10 մլն եվրո:

Հետաքրքիր փաստեր