• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատել է Լուի վան Գալի նշանակումը

Լուի վան Գալ«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատել է Լուի վան Գալի նշանակումը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Հոլանդացի մասնագետի հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրվել:

Այս պահին վան Գալը Հոլանդիայի ազգային հավաքականին պատրաստում է Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս պարագայում, 62-ամյա մարզիչը «Յունայթեդում» իր աշխատանքը կսկսի մունդիալից հետո:

Ինչպես և սպասվում էր, «Օլդ Թրաֆորդում» նրա օգնականը կլինի Ռայան Գիգգսը, ով թիմը մարզում էր մրցաշրջանի վերջին խաղերում: Վան Գալին կօգնեն նաև Ֆրանս Հուկը և Մարդել Բուտը:

-Ես միշտ ցանկացել եմ աշխատել Պրեմիեր Լիգայում: Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, և ես շատ հպարտ եմ, որ դարձա այդ ակումբի մարզիչը:

Նախկինում էլ եմ եղել «Օլդ Թրաֆորդում» և գիտեմ, թե ինչ մեծ աջակցություն են ցուցաբերում երկրպագուները: Սա մեծ ամբիցիաներ ունեցող ակումբ է, և ես էլ եմ ամբիցիոզ: Համոզված եմ, որ միասին մենք պատմություն ենք կերտելու,- մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է վան Գալը: