• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» միացավ Յուլիան Դրակսլերի համար մղվող պայքարին

Յուլիան Դրակսլեր«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Շալկե-04»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յուլիան Դրակսլերի համար մղվող պայքարին:

Ինչպես հաղորդում է Goal-ը, «կարմիր ստանաներն» ընթացիկ մրցաշրջանում արդեն 5 անգամ հետևել են Դրակսլերի խաղերին: «Յունայթեդը» պատրաստվում է 20-ամյա կիսապաշտպանին ձեռք բերել հաջորդ ամառ:

Լուրերի համաձայն, Դրակսլերի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Յուվենտուսը»:

Անգլիայի հավաքականի նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակից հետո Դրակսլերը հայտնել է, որ սիրում է անգլիական ֆուտբոլը և Պրեմիեր Լիգան:

Ավելացնենք, որ պայմանագրով Դրակսլերի տրանսֆերային արժեքը 45.5 մլն եվրո է (38.5 մլն ֆունտ):