«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է 2014/15 մրցաշրջանի համար իր նոր տնային մարզահագուստը, որն արտադրել է ամերիկյան Nike ընկերությունը:
Nike-ը, որի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ լրանում է արդեն հաջորդ ամռանը, պահել է ավանդական գույները՝ կարմիր, սպիտակ և սև:
Այս նոր մարզահագուստով «Յունայթեդն» իր առաջին խաղը կանցկացնի հուլիսի 23-ին՝ «ԼԱ Գալաքսիի» հետ: