«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է 2014/15 մրցաշրջանի արտագնա խաղերի նոր մարզահագուստը:
Հիշեցնենք, որ սա «Յունայթեդի» և ամերիկյան Nike ընկերության համագործակցության վերջին տարին է: Հաջորդ ամառվանից «կարմիր սատանաների» տեխնիկական հովանավորը կդառնա Adidas ընկերությունը, որի հետ ռեկորդային պայմանագիր է ստորագրվել:
Nike ընկերության արտադրած արտագնա խաղերի մարզահագուսը վաճառքի կհանվի արդեն այսօր: