«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է Պրեմիեր Լիգայի 2015/16 մրցաշրջանի տնային խաղերի համար նախատեսված իր նոր մարզահագուստը, որն արտադրել է Adidas-ը:
Ինչպես գիտենք, Adidas-ի հետ «Յունայթեդի» 10-ամյա պայմանագիրը, որի արժեքը կազմում է ռեկորդային՝ 750 մլն ֆունտ, ուժի մեջ է մտել այսօրվանից:
«Յունայթեդը» պաշտոնական խաղում առաջին անգամ այս մարզահագուստը կկրի օգոստոսի 8-ին՝ Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Տոտտենհեմի» հետ խաղին: