• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» չի գնի Գյոտցեին

Մարիո Գյոտցե«Մանչեսթեր Յունայթեդը» Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեին հանել է իր տրանսֆերային ցուցակից:

Գերմանիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը այս շաբաթ խոստովանել էր, որ իրեն հաճելի է լսել այնպիսի ակումբների հետաքրքրության մասին, ինչպիսին «Բարսելոնան», «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդն» են: Նրանց ներկայացուցիչները վաղուց են հետևում Մարիոյի խաղին:

Ինչպես հաղորդում է Goal պարբերականը, «կարմիր սատանաների» սկաուտները անցած ամառվանից մշտապես հետևում էին Գյոտցեին, սակայն այժմ որոշել են հրաժարվել Մարիոին ձեռք բերելու մտքից:

«Յունայթեդում» հասկանում են, որ թիմը ամռանը պետք է համալրվի նոր ֆուտբոլիստներով: Սակայն Սէր Ալեքսը գիտի, որ Գյոտցեի նման ձեռքբերումը կարող է վնասել ակումբի բյուջեին, ինչի համար նրանք թիմը ուժեղացնելու այլ տարբերակ կգտնեն: