«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Թայլոր Բլեկետին, որով նրա աշխատավարձը կավելանա 25 անգամ:
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա Բլեկետը դարձավ առաջին թիմի ֆուտբոլիստ, չնայած պետք է ընդունել, որ դրան օգնեց Ֆիլ Ջոնսի, Ջոննի Էվանսի և Քրիս Սմոլլինգի վնասվածքները:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Թայլորը շարունակում է ստանալ շաբաթական 2 հզր ֆունտ աշխատավարձ: Համեմատության համար նշենք, որ Ուեյն Ռունին կամ Անխել Դի Մարիան, ում հետ խաղում է Բլեկետը, մեկ շաբաթում ավելի են վաստակում, քան երիտասարդ պաշտպանը մեկ ամբողջ տարում:
Նոր պայմանագրով Թայլորը շաբաթական կստանա 50 հզր ֆունտ աշխատավարձ: