«Մանչեսթեր Յունայթեդը» վարձակալել է «Կրիստալ Փելեսի» դարպասապահ Ջեկ Բաթլենդին մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Հունվարի սկզբին «Յունայթեդը» մնաց առանց Դավիդ Դե Խեայի փոխարինողի, քանի որ «Նյուքասլը» վաղաժամկետ վերադարձրեց Մարտին Դուբրավկային:
29 ամյա Բաթլենդը, ով Պրեմիեր լիգայում անցկացրել է 87 հանդիպում և 9 անգամ կրել Անգլիայի հավաքականի մարզաշապիկը, այժմ կապահովագրի «կարմիր սատանաների» առաջին համարին։
«Սա հիանալի ակումբ է, և ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ այն հիմա: Ես անհամբեր սպասում եմ աշխատելու դարպասապահների այս անհավանական խմբի հետ, որտեղ բոլորն ամեն օր աջակցում են միմյանց՝ ստեղծելով լավագույն պայմանները մարզումների և հանդիպումների համար»:
«Ես խաղացել եմ Դավիդ Դե Խեայի դեմ և ներկայացրել եմ Անգլիան Թոմ Հիթոնի հետ: Նրանք բարձր մակարդակի դարպասապահներ են, և ես անհամբեր սպասում եմ նրանց հետ մրցելուն և որպես թիմակիցների աջակցելուն»:
«Այս թիմն այս մրցաշրջանում շատ բանի հասնելու ներուժ ունի, և ես ոգևորված եմ, որ կարող եմ իմ դերն ունենալ այդ հավակնությունների իրականացման գործում», – ասել է Բաթլանդը:
Բացի այդ, Բաթլենդը «Կրիստալ Փելեսում» է հանդես գալիս 2020 թվականից: Ջեկն այս մրցաշրջանում դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել: