• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» 35 մլն ֆունտ կառաջարկի Ֆաբրեգասի համար

Սեսկ Ֆաբրեգաս«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է 35 մլն ֆունտ առաջարկել «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

Մի քանի օր առաջ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտարարեց, որ մտադիր է այս ամառ կիսապաշտպան ձեռք բերել: Սակայն «Յունայթեդին» չհաջողվեց գնել Տիագո Ալկանտարային:

Այժմ «Յունայթեդը» դիտարկում է «Բարսելոնայի» մեկ այլ ֆուտբոլիստի` Ֆաբրեգասի տարբերակը: Եթե գործարքն իրականանա, Սեսկը կդառնա «Արսենալի» երկրորդ նախկին ավագն «Օլդ Թրաֆորդում»: Համապատասխան առաջարկությունը կկատարվի մոտակա ժամանակներս:

Լուրերի համաձայն,  Ֆաբրեգասի` «Յունայթեդ» տեղափոխվելուն կարող է խանգարել «Արսենալը», քանի որ «զինագործներն» Սեսկին գնելու առաջնային իրավունք ունեն: