«Մանչեսթեր Յունայթեդը» և «Էվերթոնը» նպատակաուղղված են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նապոլիի» վինգեր Իրվինգ Լոզանոյի ձեռք բերման վրա։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Լոզանոն «Նապոլիի» կազմում ընդամենը 4 հանդիպում է անցկացրել, իրավիճակ, որն այնքան էլ դուր չի գալիս Իրվինգին:
Ըստ Marca-ի՝ Լոզանոն հունվարին կարող է հեռանալ Նեապոլից, և չորս ակումբ արդեն հայտնել են Իրվինգի նկատմամբ իրենց հետաքրքրության մասին: Բացի «Յունայթեդից» և «Էվերթոնից», սրանք են Բունդեսլիգան ներկայացնող «Բավարիան» և «ՌԲ Լայպցիգը»:
Երեք տարի առաջ Լոզանոն «Նապոլիին» արժեցավ 42 մլն եվրո (37,5 մլն ֆունտ): 30 միլիոն եվրոն (26,8 միլիոն ֆունտ) կարող է բավարար լինել հունվարին Իրվինգին գնելու համար:
Հավելենք, որ Լոզանոն Մեքսիկայի հավաքականի կազմում անցկացրած 59 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ։ Մինչ Իտալիա տեղափոխվելը Իրվինգը երկու փայլուն մրցաշրջան է անցկացրել «ՊՍՎ»-ի կազմում՝ դառնալով 40 գոլի հեղինակ։