Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
«Կարմիր սատանաներն» «Օլդ Թրաֆորդում» անակնկալ պարտություն կրեցին հյուրերից: Հանդիպման միակ գոլը 63-րդ րոպեին խփեց շվեդ պաշտպան Յունաս Օլսոնը:
Այս հաղթանակով Տոնի Պյուլիսի թիմը գործնականում ապահովեց տեղը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում:
Գոլ. Օլսոն՝ 63ր: