Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի մեկնարկը տրվեց «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 14-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։
Հյուրերն արժանի դիմադրություն ցույց տվեցին «կարմիր սատանաներին» և կարողացան այս խաղից 1 միավոր վաստակել, ընդ որում 1 ամբողջ խաղակես անցկացրին 1 ֆուտբոլիստով պակաս։
Հանդիպման հաշիվը 23֊րդ րոպեին բացեց Մարկոս Ռոխոն։ 40-րդ րոպեին Ջոշուա Քինգը 11 մետրանոցից վերականգնեց հաշվի հավասարությունը, որից 5 րոպե հետո մնաց 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ խաղակեսում «Յունայթեդը» կրկին առաջ անցնելու հնարավորություն ուներ, սակայն 11 մետրանոցից վրիպեց Զլատան Իբրահիմովիչը։
Այս հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 49 միավորով հավասարվեց 5-րդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլին»։
Գոլեր․ Ռոխո՝ 23ր, Քինգ՝ 40ր (11մ)։