Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց 4-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»:
Ընթացիկ մրցաշրջանում անհաջող հանդես եկող մանկունյանցիները միավոր կորցրեցին նաև այս խաղում: Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց հոլանդացի ռմբարկու Ռոբին վան Պերսին: Դևիդ Մոյեսի սաները չկարողացան զարգացնել հաջողությունը և խաղի վերջին րոպեներին ձեռքից բաց թողեցին հաղթանակը: Հյուրերից գոլի հեղինակ դարձավ Ադամ Լալանան:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կշարունակի մնալ աղյուսակի երկրորդ հատվածում:
Գոլեր․ վան Պերսի՝ 26ր, Լալանա՝ 89ր: