Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
«Մանկունյանցիները» սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեցին մինչ այս խաղն ընդամենը մեկ հաղթանակ ունեցող «Վեստ Բրոմվիչից»:
Հանդիպման հաշիվը 54-րդ րոպեին բացեց հյուրերի նորեկ Մորգան Ամալֆիտանոն, որից 3 րոպե հետո Ուեյն Ռունին վերականգնեց հաշվի հավասարությունը:
Սթիվ Քլարկի թիմը հաղթական գնդակը խփեց 67-րդ րոպեին: Աչքի ընկավ երիտասարդ հարձակվող Սաիդո Բերաինոն:
Գոլեր․ Ամալֆիտանո՝ 54ր, Ռունի՝ 57ր, Բերաինո՝ 67ր: