Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում ընթացիկ առաջնության առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունեց առաջնության անակնկալ «Բեստ Բրոմվիչին»: Առաջին խաղակեսը ընթացավ «մանկունյանցիների» զգալի առավելությամբ: Խաղի 9-րդ րոպեին «Վեստ Բրոմվիչի» պաշտպան Գարեթ Մաքոլին դարձավ ինքնագոլի հեղինակ ՝ 1:0:
Երկրորդ խաղակեսում էլ Սէր Ալեքսի սաները մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին: Խաղավարտին «կարմիր սատանաների» ռմբարկու Ռոբին Վան Պերսին կրկնապատկեց հաշիվը՝ հաղթանակ պարգևելով «Յունայթեդի»՝ 2:0:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած 49 միավորով կշարունակի մնալ առաջին հորիզոնականում:
Գոլեր. Մաքոլի ՝ 9ր (ինքն.), Վան Պերսի՝ 90ր