Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի այսօրվա վերջին խաղում միմյանց հանդիպեցին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սուոնսի Սիթին»:
Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց Խավիեր Էրնանդեսը՝ առաջ մղելով «Յունայթեդին»: Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ ուելսյան ակումբի ռմբարկու Միչուն:
Խաղի վերջին րոպեներին «մանկունյանցիները» կարողացան խփել հաղթական գնդակը: 87-րդ րոպեին աչքի ընկավ Ռիո Ֆերդինանդը:
«Յունայթեդը» հաղթեց 2:1 հաշվով և վաստակած միավորների քանակը հասցրեց 88-ի:
Գոլեր. Չիչարիտո՝ 39, Միչու՝ 49ր, Ֆերդինանդ՝ 87ր