Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»:
«Կարմիր սատանաները» 2:1 հաշվով հաղթանակի հասան Մարկ Հյուզի սաների նկատմամբ: Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց Մարուան Ֆելայնին: Առաջին խաղակեսում հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն 59-րդ րոպեին Խուան Մատան խփեց իր թիմի հաղթական գոլը:
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը»՝ վաստակած 25 միավորով կշարունակի զբաղեցնել 4-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ֆելայնի՝ 21ր, Նզոնզի՝ 39ր, Մատա՝ 59ր: