Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը 7-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլին» էր։
Հյուրերն արժանի դիմադրություն ցույց տվեցին «Օլդ Թրաֆորդում» և անգամ կարող էին առանց միավորի թողնել մանկունյանցիներին։ Առաջին խաղակեսում Շոն Դայչի թիմից գոլերի հեղինակ դարձան Էշլի Բարնսը և Սթիվեն Դեֆուրը։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկնակի փոխարինում կատարեց ընդմիջումից հետո՝ խաղադաշտ դուրս բերելով Ջեսի Լինգարդին և Հենրիխ Մխիթարյանին։ Անգլիացի կիսապաշտպանը դարձավ դուբլի հեղինակ։
Այս հանդիպումից հետո «Յունայթեդը» և «Բերնլին» կպահպանեն իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում։
Գոլեր․ Բարնս՝ 3ր, Դեֆուր՝ 36ր, Լինգարդ՝ 53ր։