Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդը հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող Ստոկ Սիթիին։
Լուի վան Գալի սաները վստահ հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Կարմիր սատանաներին իր փայլուն խաղով օգնեց թիմի ավագ Ուեյն Ռունին, ով կարծես վերադառնում է իր մարզավիճակին։ Անգլիացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Մեկական անգամ էլ գոլ հեղինակեցին Ջեսի Լինգարդը և Անտոնի Մարսյալը։
Այս հաղթանակից հետո Յունայթեդը՝ վաստակած 40 միավորով կշարունակի զբաղեցնել 5-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Լինգարդ՝ 14ր, Մարսյալ՝ 23ր, Ռունի՝ 53ր։