Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բորնմուտ» հանդիպումը։
Հաշվի առնելով «Սիթիի» նկատմամբ ունեցած գոլերի տարբերությունը, գործնական այս խաղը չէր կարող «Յունայթեդին» դուրս բերել լավագույն քառյակ։ Լուի վան Գալի թիմը հաղթեց 3-1 հաշվով և վաստակած 66 միավորով մրցաշրջանն ավարտեց 5-րդ հորիզոնականում։ «Մանչեսթեր Յունայթեդը» ստացավ Եվրոպա Լիգայի ուղեգիր։
Իսկ այս խաղում գոլերի հեղինակ դարձան Ուեյն Ռունին, Մարկուս Ռեշֆորդը և Էշլի Յանգը։
Գոլեր․ Ռունի՝ 43ր, Ռեշֆորդ՝ 74ր, Յանգ՝ 87ր, Սմոլլինգ՝ 90ր (ինքն․)։