Պրեմիեր Լիգայում մեկնարկեց «Boxing Days» շրջանը։ «Յունայթեդը» 18-րդ տուրում հյուրընկալել էր «Սանդերլենդին»։
Խաղն անցավ «կարմիր սատանաների» զգալի առավելությամբ, ովքեր հաղթանակ տարան 3-1 հաշվով։ Դաշտի տերերից գոլերի հեղինակ դարձան Դեյլի Բլինդը, Զլատան Իբրահիմովիչը և վնասվածքից ապաքինված Հենրիխ Մխիթարյանը, իսկ «Սանդերլենդի» միակ գոլը 91-րդ րոպեին խփեց Ֆաբիո Բորինին։
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 33 միավորով կշարունակի պահպանել 6-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Բլինդ՝ 39ր, Իբրահիմովիչ՝ 82ր, Մխիթարյան՝ 86ր, Բորինի՝ 90+1ր։