Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Նյուքասլ Յունայթեդին»։
Խաղի մեկնարկից ընդամենը 10 րոպե հետո հյուրերը հաշվի մեջ առաջ էին 0-2 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Քենեդին և Յոսիմուրի Մուտոն։ Թվում էր, թե պարտությունն անխուսափելի է «Օլդ Թրաֆորդի» տերերի համար, սակայն նրանք գերկամային որակներ ցուցադրեցին և երկրորդ խաղակեսում կարողացան ոչ միայն հետ բերել կորցրածը, այլև 3 միավոր վաստակել այս խաղից։ Պատասխան գոլերը խփեցին Խուան Մատան և Անտոնի Մարսյալը։ Իսկ հաղթական գոլն իր անվան դիմաց գրանցեց Ալեքսիս Սանչեսը։
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը»՝ վաստակած 13 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական։
Գոլեր․ Քենեդի՝ 7ր, Մուտո՝ 10ր, Մատա՝ 70ր, Մարսյալ՝ 76ր, Սանչես՝ 90ր։