«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին չի պատրաստվում բաժանվել թիմի հարձակվող Էդին Ջեկոյից:
Ջեկոն, ով ժամանակին 27 մլն ֆունտով տեղափոխվեց «Սիթի», ակնհայտ է, որ գոհ չէ իր ներկայիս կարգավիճակից: Էդինը մի քանի անգամ հայտնել է, որ չի ցանկանում լինել «ջոկեր», այլ ուզում է մշտապես խաղալ:
Ոչ շատ վաղ լուրեր էին պտտվում, որ Ջեկոն կտեղափոխվի «Չելսի», սակայն Պելեգրինին պարզ հասկացրել է, որ ցանկանում է պահել Էդինին: Սրա հետ կապված «Սիթին» թուլացրել է իր հետաքրքրությունը «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Daily Mirror պարբերականը, գլխավոր մարզչի պաշտոնում իր պաշտոնական հաստատումից հետո, Պելեգրինին մտադիր է խոսել Ջեկոյի հետ, և եթե վերջինս ցանկություն հայտնի մնալ և պայքարել հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար, ապա Մանուելը նրան կպահի «Սիթիում»: