• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» պայքարելու է Յովետիչի համար

Ստեֆան Յովետիչ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի օգնական Անջելո Գրեգուչին հայտնել է, որ այս ամռանը ակումբը պատրաստվում է ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչին:

Յովետիչի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք եվրոպական ակումբներ: Չի բացառվում, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 23-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի եվրոպական թոփ ակումբներից մեկը: «Սիթին» փորձելու է ձեռքից բաց չթողնել այդ հնարավորությունը:

-Ինձ համար ակնհայտ է, որ «Սիթին» միակ ակումբը չէ, որ հավանում է Յովետիչին: Չէ՞ որ նա եվրոպական հարթակի տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է,- Radio Toscana-ին տված հարցազրույցում ասել է Գրեգուչին:

Ավելացնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ստեֆանը մասնակցել է 22 հանդիպման՝ խփելով 11 գնդակ:

Հետաքրքիր փաստեր