«Մանչեսթեր Սիթին» կարող է իր հարձակվող Ալվարո Նեգրեդոյին վաճառել Մադրիդի «Ատլետիկոյին», սակայն առայժմ գործարքը քիչ հավանական է:
Դիեգո Կոստային 32 մլն ֆունտով «Չելսիին» վաճառելուց հետո «Ատլետիկոն» նոր հարձակվող է փնտրում: Իսպանիայի չեմպիոնի ուշադրության կենտրոնում է Նեգրոդոն, ով ընդամենը մեկ տարի առաջ է տեղափոխվել «Սիթի»:
Որոշ լուրերի համաձայն, 28-ամյա իսպանացին Անգլիայում իրեն այնքան էլ լավ չի զգում և մտածում է հայրենիք վերադառնալու մասին: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Սիթին» պատրաստ է Նեգրոդոյին վաճառել «Ատլետիկոյին», եթե վերջինս վճարի պայմանագրով նախատեսված 25 մլն ֆունտ գումարը:
Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ «Ատլետիկոն» Նեգրեդոյին գնահատում է 15 մլն եվրո (11.9 մլն ֆունտ): Ավելացնենք, որ Անգլիայում իր առաջին մրցաշրջանում Ալվարոն մասնակցեց 33 խաղի՝ դառնալով 23 գոլի հեղինակ: