• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» Ֆալկաոյի համար պայքարում ֆավորիտ է

Ռադամել ՖալկաոՄադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի համար մղվող պայքարում ֆավորիտը դարձավ «Մանչեսթեր Սիթին»:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, 27-ամյա կոլումբիացին հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ «Չելսի» տեղափոխվելու տարբերակն իրեն դուր չի գալիս:

Այս պարագայում «Սիթին» է դառնում գլխավոր ֆավորիտը: «Ատլետիկոն» իր հարձակվողի համար պահանջում է 50 մլն ֆունտ: «Քաղաքայինները» վաղուց են հետևում Ռադամելին և ամռանը կփորձեն իրականացնել տեղափոխությունը:

Նշենք, որ «Սիթին» ամռանը ամեն դեպքում նոր հարձակվող ձեռք կբերի: Դեռ լրացված չէ Մարիո Բալոտելլիի հեռանալուց հետո առաջացած բացը: Հարցականի տակ է նաև Էդին Ջեկոյի և Կարլոս Տևեսի ապագան:

Հաղորդվում է, որ «Սիթիի» տրանսֆերային ցուցակում են նաև Էդինսոն Կավանին՝ «Նապոլիից», Գոնսալո Իգուաինը՝ «Ռեալից» և Ռոբերտ Լևանդովսկին՝ Դորտմունդի «Բորուսիայից»:

Հետաքրքիր փաստեր