Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Սիթին» կընդունի մայրաքաղաքից ժամանած «Տոտտենհեմին»:
«Քաղաքայիններն» այս պահին վաստակած 14 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Չելսիին»: Լոնդոնցիները 3 միավոր պակաս ունեն և գտնվում են 6-րդ հորզիոնականում:
Նախորդ մրցաշրջանում «Սիթին» 11 գնդակ ուղարկեց «Տոտտենհեմի» դարպասը՝ դառնալով լոնդոնցիների պատմության ամենացավալի պարտություններից մեկի պատճառը: Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ «Տոտտենհեմը» նոր ձեռագիր է ձեռք բերել և արդեն կարողանում է արժանի պայքար մղել առաջատարների հետ: «Տոտտենհեմը» երկու տուր առաջ միավոր վաստակեց «Էմիրեյթսում», իսկ նախորդ տուրում հաղթեց 2-րդ տեղում գտնվող «Սաութհեմպտոնին»:
Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 147 անգամ և առավելությունը «Տոտտենհեմի» կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 57-ում, 34 անգամ գրանցվել է ոչ ոքի, և 56 խաղում ուժեղ են գտնվել «քաղաքայինները»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 15:45-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:1: