Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց առաջնության ետնապահ «Ռեդինգին»:
Չնայած, որ «Ռեդինգը» առաջնությունը ձախողել է և համեմատաբար թույլ մրցակից է համարվում, սակայն «քաղաքայինների» համար այս խաղը հեշտ չստացվեց: Գործող չեմպիոնը միայն վերջին րոպեին կարողացավ կորզել հաղթանակը: Հաղթական գոլն էլ իր հաշվին գրանցեց Գարեթ Բերրին՝ 1:0:
Այս հաղթանակից հետո «Սիթին» վաստակած 39 միավորով շարունակում է մնալ 2-րդ հորիզոնականում:
Գոլ. Գերրի՝ 90+3ր