Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Սիթին» ընդունել էր մրցաշարային աղյուսակի առաջատար «Չելսիին»:
Բավական լարված և անզիջում պայքարում գրանցվեց ոչ ոքի արդյունք: Հանդիպման 66-րդ րոպեին խաղադաշտում թվային առավելություն ստանալուց 5 րոպե հետո «ազնվականներն» այն կարողացան վերածել գոլի: Գեղեցիկ գոլային գրոհն էլ ավարտին հասցրեց փոխարինման դուրս եկած Անդրե Շյուրլեն: Սակայն «Չելսիին» հաղթանակից զրկեց իր լեգենդար կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Սիթիում»:
Գոլեր. Շյուրլե՝ 71ր, Լեմպարդ՝ 85ր:
Հեռացում. Զաբալետա՝ 66ր: