Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»:
Անզիջում և լարված պայքարում «քաղաքայինները» կամային հաղթանակ տարան: Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց Ֆելիպե Կոուտինյոն, որից 7 րոպե հետո մրցակցի ավագ Վենսան Կոմպանին, ով ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ, վերականգնեց հաշվի հավասարությունը:
Խաղի ելքը վճռվեց առաջին խաղակեսի վերջին րոպեին, երբ Ալվարո Նեգրեդոն դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը:
Այս խաղից հետո Մանուել Պելեգրինիի սաները բարձրացան 2-րդ հորիզոնական:
Գոլեր. Կոուտինյո՝ 24ր, Կոմպանի՝ 31ր, Նեգրեդո՝ 45ր: