Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։
«Էթիհադում» հավասար պայքար ընթացավ, սակայն ավելի արդյունավետ գործեցին «քաղաքայինները»՝ հաղթելով 3-1 հաշվով։ Մանուել Պելեգրինիի սաներից գոլերի հեղինակ դարձան Քևին Դե Բրյույնեն, Ֆաբիան Դելֆը և Ալեքսանդր Կոլարովը։ Հյուրերի միակ գոլը 49-րդ րոպեին Խփեց Շեյն Լոնգը։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին»՝ վաստակած 29 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։
Գոլեր․ Դե Բրյույնե՝ 9ր, Դելֆ՝ 20ր, Լոնգ՝ 49ր, Կոլարով՝ 69ր։