Անգլիական լիգաների գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Էվերթոնին»։
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր մերսիսայդցիների 2-1 հաշվով հաղթանակով։ Այս հանդիպումն անցավ դաշտի տերերի առավելությամբ, ովքեր հաղթեցին 3-1 հաշվով և երկու խաղերի արդյունքնում դուրս եկան եզրափակիչ, որտեղ կմրցեն «Լիվերպուլի» հետ։
Գոլեր․ Բարքլի՝ 18ր, Ֆերնանդինյո՝ 24ր, Դե Բրյույնե՝ 70ր, Ագուերո՝ 76ր։